Ժոզե Մոուրինյո. Միշտ ջերմություն եմ զգացել «Օլդ Տրաֆորդից»

15:47   27 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումն անգլիական ակումբում:

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը դառնալը պատիվ է ինձ համար: Ամբողջ աշխարհում հիանում են այս թիմով: Միշտ ջերմություն եմ զգացել «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից: Իմ կարիերայում որոշ կարեւոր իրադարձություններ տեղի են ունեցել հենց այստեղ: Անհամբերությամբ եմ սպասում թիմի հետ աշխատանքին: Սա մեծագույն ակումբ է, որը պետք է գլխավորեն լավագույն մարզիչները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ 53-ամյա Մոուրինյոն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ունի մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հնարավորություն: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից դեկտեմբերին հեռացվելուց հետո նա մինչեւ այս գործազուրկ էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։