NBA. Դյուրանտի ու Ուեստբրուկի 71 միավորները չկանգնեցրին չեմպիոնին, օրվա լավագույն դրվագները

10:33   27 մայիսի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի 5-րդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 120:111 հաշվով հաղթեց «Օկլահոմային» եւ կրճատեց շարքի հաշիվը՝ 2:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտն «Օկլահոմային» բերեց 40 միավոր, իսկ նրա ակումբակից Ռասել Ուեստբրուկը հավաքեց 31 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Ստիվեն Կարին էր՝ 33 միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի հրաշալի փոխանցումից հետո Էնդրյու Բոգուտի նետումը:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 120:111 (25:21, 33:29, 23:27, 39:34)

Շարքի հաշիվը՝ 2:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։