Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում կայացել է երրորդ տուրը, որը հաղթական էր «Ավան», «Մալաթիա», «Չեմպիոնս», Marquis ու QNET թիմերի համար: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը բաց թողեց այս տուրը:
Երրորդ տուրից հետո առաջատարները 7-ական միավոր վաստակած «Չեմպիոնսն» ու QNET-ն են: Հաջորդ տուրի խաղերը տեղի կունենան մայիսի 29-ին:
Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):
«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:
«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, երրորդ տուր
QNET - «Արմենիա Թրավել»՝ 4:2
Marquis - «Լաս Պալմաս»՝ 7:1
«Չեմպիոնս» - «Իխտուս»՝ 5:1
ՀՌՀ (РАУ) - «Մալաթիա»՝ 1:9
«Վերածնունդ» - «Ավան»՝ 1:2
Չորրորդ տուր, մայիսի 29-ին
«Մալաթիա» - «Վերածնունդ»՝ ժամը 16:00-ին
ՀՌՀ (РАУ) - «Արմենիա Թրավել»՝ 17:00
QNET - NEWS.am՝ 18:00
«Ավան» - «Լաս Պալմաս»՝ 19:00
Marquis - «Չեմպիոնս»՝ 20:00
Ֆոտո՝ Fbl.am
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։