Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 մարզում (ֆոտոշարք)

09:40   27 մայիսի, 2016

ԱՄՆ-ում հավաքը շարունակող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր 2 մարզում է անցկացրել Լոս Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեեւ հետեւեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումների եւ դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։

Երեկոյան մարզումը կրում էր ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաեւ առանձին օղակների միջեւ համագործակցությանը։ Վաղը հավաքականն առաջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում, որտեղ անցկացնելու է առաջիկա ընկերական խաղերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Գվատեմալայի (մայիսի 29-ին) եւ Էլ Սալվադորի (հունիսի 2-ին) դեմ ընկերական խաղերին, որոնք կսկսվեն Երեւանի ժամանակով առավոտյան 07:00-ին:

Այդ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»  

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       

Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 

Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                                 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»                                 

Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»                                 

Զավեն Բադոյան «Բանանց» 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ» 

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։