Ռոնալդու. Ես նույնացնում եմ ինձ Զիդանի հետ

22:46   25 մայիսի, 2016

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կարիերան կավարտի Արքայական ակումբում։

«Այստեղ ունեցել եմ լավ ու վատ պահեր, չորս տարի առաջ երջանիկ չէի, բայց չկա ավելի լավ տեղ։ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» կարող են մոռանալ իմ մասին։ Ես կարիերաս կավարտեմ «Ռեալում»։

Ես ինձ նույնացնում եմ Զինեդին Զիդանի հետ եւ ցանկանում եմ երկար տարիներ խաղալ նրա համար։ Նա չուներ մարզչական փորձ, բայց շատ լավ դիմացավ փորձությանը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռոնալդուն «Ռեալում» անցկացրել է 47 հանդիպում, խփել է 51 գոլ, կատարել է 15 գոլային փոխանցում։ Մայիսի 28-ին Միլանում «Ռեալը» Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։