«Արսենալը» ներկայացրեց Գրանիտ Ջակային (ֆոտոշարք)

15:33   25 մայիսի, 2016

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տեղափոխության մասին:

23-ամյա շվեյցարացին բուժզննում է անցել անգլիական ակումբում եւ կկնքի 4 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվայլներով՝ նրա տրանսֆերը կկազմի 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Գրանիտ Ջական մասնակցել է 28 հանդիպում, խփել է 3 գոլ եւ կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2012-ին շվեյցարական «Բազելից» էր տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»: Ջական 40 խաղ է անցկացրել Շվեյցարիայի ազգային հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։