Անչելոտին հույսեր չի կապում «Բավարիայի» 3 ֆուտբոլիստների հետ

14:49   25 մայիսի, 2016

Մյունխենի «Բավարիան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ կտա կիսապաշտպաններ Սեբաստիան Ռոդեին ու Պյեր-Էմիլ Հոյբերգին եւ պաշտպան Մեհդի Բենատիային:

Tz.de-ի համաձայն՝ գերմանական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում այդ խաղացողների հետ:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Բավարիան» գլխավորելու է այս ամռանը՝ փոխարինելով Խոսեպ Գվարդիոլային, որը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։