Կլաուդիո Ռանյերի. Մեզ համար կարեւոր է դուրս չմնալ Պրեմյեր լիգայից

16:08   25 մայիսի, 2016

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմի խնդիրը լինելու է Պրեմյեր լիգայից դուրս չմնալը:

«Մեզ սպասվում է հերթական ֆանտաստիկ մրցաշրջանը, քանի որ առաջնություն կգան Խոսեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն եւ, երեւի, Ժոզե Մոուրինյոն: Դա կլինի շատ լարված ու լավ մրցաշրջան:

Տեղի ունեցավ հեքիաթ եւ մենք դարձանք չեմպիոն: Ցանկանում ենք պաշտպանել մեր տիտղոսը, բայց մեզ համար կարեւոր է դուրս չմնալ Պրեմյեր լիգայից: Մեր խաղաոճը չի փոխվի: Ցանկանում եմ, որ տղաները շարունակեն ճիշտ վերեբերվել գործին, եւ ես կընդունեմ ցանկացած արդյունք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ռանյերիի գլխավորությամբ «Lեսթերն» այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։