Հայաստանի հավաքականը վերականգնողական մարզում է անցկացրել Լոս Անջելեսում (ֆոտոշարք)

09:04   25 մայիսի, 2016

Երեւան-Դոհա-Լոս Անջելես չվերթով ԱՄՆ ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է «Մանհեթեն Բիչ Մարիոթ» հյուրանոցում: Լոս-Անջելեսում հավաքականին միացել են Հենրիխ Մխիթարյանը եւ Արաս Օզբիլիսը:

Ֆուտբոլիստներն արդեն թեթեւ մարզում են անցկացրել Լոս Անջելեսում: Հաշվի առնելով երկարատեւ թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է թեթեւ մարզում անցկացնել առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ եւ միջին արագության վազք, սթրեչինգ եւ այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Առաջին մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելի, որը հավաքականին կմիանա մայիսի 27-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) հայկական թիմը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Գվատեմալայի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երեւանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն ստադիոնում կհանդիպի Էլ Սալվադորին: Այդ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»  

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       

Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 

Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                                 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»                                 

Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»                                 

Զավեն Բադոյան «Բանանց» 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ» 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։