ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

23:41   23 մայիսի, 2016

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Սպորտինգ Կանզաս-Սիթիի» դեմ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի հերթական հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 28-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 8 (առավելագույնը՝ 10)՝ ճանաչելով նրան հանդիպման լավագույն խաղացող եւ գործողությունները գնահատելով այսպես.

«Հաճելի էր հետեւել Յուրայի խաղին: Երկրորդ գոլի դրվագում նրան ժպտաց հաջողությունը, երբ գնդակը պաշտպանից անդրադարձի շնորհիվ հայտնվեց դարպասում: Պետք չէ մոռանալ, թե ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանի հարվածներից հետո քանի անգամ է մրցակիցներին  գոլից փրկել դարպասաձողը: Իսկ երրորդ գոլը Յուրայի վարպետության արդյունքն էր»:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել է 3:1 հաշվով, իսկ Մովսիսյանը խփել է իր թիմի երրորդ գոլը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։