Մոուրինյոն Վան Գալին դուրս է նետում «Մանչեսթեր Յունայթեդից» (ծաղրանկար)

21:44   23 մայիսի, 2016

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել են լուրերը, թե «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Լուի վան Գալին փոխարինելու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։

Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հոլանդացի մասնագետն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 6.5 միլիոն եվրո կվճարի ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար։ Բացի այդ, Վան Գալը եւս 515 հազար եվրո կստանա ֆուտբոլի Անգլիայի գավաթը նվաճելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։