Արաս Օզբիլիս. Կարիերայիս իսպանական փուլը չստացվեց

18:11   23 մայիսի, 2016

Ափսոս, որ չստացվեց լավ խաղ ցուցադրել «Ռայո Վալյեկանոյում», ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ ամփոփելով իսպանական թիմում անցկացրած ամիսները։

«Կարիերայիս իսպանական փուլը չստացվեց։ Եթե ավելի շատ խաղաժամանակ ստանայի, գուցե՝ ստացվեր։ Անհամբերությամբ սպասում եմ «Բեշիկթաշում» ելույթներիս։ Գիտեմ, որ թիմի մարզիչն ու ակումբի նախագահն ինձ հետ կապված մեծ հույսներ ունեն։ Կանեմ հնարավոր ամեն ինչ նրանց սպասելիքներն արդարացնելու համար։ Հաջորդ մրցաշրջանում դուք կտեսնեք իսկական Արասին»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է milliyet-ը։

Մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ «Ռայո Վալյեկանոյում» անցկացրած Օզբիլիսը մասնակցել է երեք հանդիպման, կատարել է մեկ գոլային փոխանցում։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Ստամբուլի «Բեշիկթաշին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։