Վանես Մարտիրոսյանը ռեւանշ մենամարտում պարտվել է աշխարհի չեմպիոնին

13:16   22 մայիսի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգիմ IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարան ռեւանշ մենամարտում հաղթանակ է տարել 30-ամյա ամերիկահայ Վանես Մարտիրոսյանի (ծնվել է Աբովյան քաղաքում) նկատմամբ: Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում 33-ամյա կուբացին առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:

Բռնցքամարտիկների առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2012-ին: Այն ժամանակ ոչ դիտավորյալ բախման հետեւանքով Վանես Մարտիրոսյանն աչքի արնահոսող վնասվածք էր ստացել եւ 9-րդ ռաունդում մենամարտը դադարեցվել էր, սակայն գրանցվել էր տեխնիկական ոչ ոքի՝ երեք մրցավարներից մեկը հաղթանակը շնորհել էր Մարտիրոսյանին, մյուսը՝ Լարային, իսկ երրորդ մրցավարը գրանցել էր ոչ ոքի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։