Իսպանական Պրիմերա. Ապրիլի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

23:24   19 մայիսի, 2016

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն ճանաչվել է իսպանական Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստն անցած ամսվա արդյունքում եւ արժանացել է հատուկ մրցանակի, հաղորդում է Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը:

Ապրիլին 24-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում, իսկ «Աթլետիկոն» վեց խաղում տարել է նույնքան հաղթանակ:

Ապրիլի լավագույն մարզիչ է ճանաչվել Զինեդին Զիդանը, որի գլխավորությամբ «Ռեալը» վեց խաղում տարել է վեց հաղթանակ: Արքայական ակումբը 2:1 հաշվով հաղթել է «Բարսելոնային», 4:0՝ «Էյբարին», 5:1՝ «Խետաֆեին», 3:0՝ «Վիլյառեալին», 3:2՝ «Ռայո Վալյեկանոյին», 1:0՝ «Ռեալ Սոսյեդադին»:

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո Ռաֆայել Բենիտեսին փոխարինած Զիդանը «Ռեալին» հասցրեց Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսին եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։