«Ռայո Վալյեկանոն» հաղթեց, բայց դուրս մնաց Պրիմերայից, Օզբիլիսը հայտավորված չէր

23:17   15 մայիսի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռայո Վալյեկանոն» թեեւ 3:1 հաշվով առավելության հասավ «Լեւանտեի» նկատմամբ, սակայն դուրս մնաց Պրիմերայից, քանի որ «Խիխոնն» էլ 2:0 հաշվով պարտության մատնեց չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիրն ապահոված «Վիլյառեալին» եւ պահպանեց տեղը ուժեղագույնների խմբում: «Խիխոնը» 39 միավորով 17-րդն է, «Ռայո Վալյեկանոն» մեկ միավոր քիչ ունի եւ 18-րդն է: Պրիմերայից դուրս մնացին նաեւ «Խետաֆեն» ու «Լեւանտեն»:

«Ռայո Վալյեկանոյի» կազմում «Լեւանտեի» դեմ հայտավորված չէր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Լեւանտե»՝ 3:1

Պաբլո Էրնանդես, 12, Խոսաբեդ, 23, Նիկոլաս Ֆեդոր, 73 – Վերսա, 60, 11մ

«Մալագա» - «Լաս Պալմաս»՝ 4:1

Դույե Չոպ, 26, Շարլես, 45+1, 11մ, 86, Կրիստիան Ատսու, 86 – Վիլիան Ժոզե, 31

«Էսպանյոլ» - «Էյբար»՝ 4:2

Ժերար Մորենո, 13, 76, Մարկո Ասենսիո, 32, 66 – Բորխա Գոնսալես, 57, 11մ, Սերխի Էնրիչ, 90

«Բետիս» - «Խետաֆե»՝ 2:1

Խերման Պեսելյա, 56, Ռուբեն Կաստրո, 73, 11մ – Ալվարո Մեդրան, 84

Հեռացում՝ Էմիլիանո Բուենդիա («Խետաֆե»), 75

«Սպորտինգ Խիխոն» - «Վիլյառեալ»՝ 2:0

Խոնատան Ռոդրիգես, 8, Սերխիո Ալվարես, 79 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։