Յուրգեն Կլոպ. Հրաշալի կլինի, եթե երկրպագուները չերգեն իմ պատվին

20:55   6 մայիսի, 2016

Անհարմար եմ զգում, երբ երկրպագուները տրիբունենաներում վանկարկում են իմ անունը եւ երգում են իմ պատվին, հրաշալի կլինի, եթե նրանք դա չանեն, Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Պարզապես խելահեղություն էր նրանց ցուցադրած անհավանական խաղը։

Եզրափակիչ սուլիչից հետո լսեցի, որ երգում են իմ անունը, բայց ես թիմի մի մասն եմ։ Սիրում եմ ֆուտբոլը, քանի որ սիրում եմ լինել թիմի մեջ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» կիսաեզրափակիչում դուրս թողեց իսպանական «Վիլյառեալին» եւ մայիսի 18-ին Բազելում կայանալիք վճռական խաղում կմրցի տիտղոսը պաշտպանող իսպանական «Սեւիլիայի» հետ։ Գավաթից բացի, հաղթողը կստանա նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։