Չեմպիոնների լիգա. Գարեթ Բեյլը՝ շաբաթվա լավագույն խաղացող

17:24   6 մայիսի, 2016

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ, Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն խաղացող։ Բեյլը ստացել է ձայների 63 տոկոսը, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 37 տոկոսը։

Հիշեցնենք, որ Բեյլի հարվածից եւ անդրադարձից հետո գնդակը հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Անգլիայում կայացած առաջին խաղում, գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Մադրիդի «Աթլետիկոն» Մյունխենում «Բավարիային» պարտվեց 1։2 հաշվով։ Մրցակցի խաղադաշտում Գրիզմանի գոլը վճռական նշանակություն ունեցավ։ Մադրիդում կայացած առաջին խաղում Սիմեոնի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Իսպանական թիմը եզրափակիչում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։