Ռոնալդո. Զիդանն անհավանական բան է անում «Ռեալում»

15:17   6 մայիսի, 2016

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռոնալդոն հիացած է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, որի կես տարվա աշխատանքի արդյունքում թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ մնում է իսպանական Պրիմերայի չեմպիոնական մրցավազքում։

«Անհավանական է այն, ինչ անում է Զիդանը «Ռեալում»։ Նա արժանի է այս հաջողություններին եւ վայելում է ֆուտբոլիստների հարգանքը։ Շատ կարեւոր էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելը»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է cope-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միլանում կայանալիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոն»։ Զիդանը ձմռանն է գլխավորել «Ռեալը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։