Բունդեսլիգա. Մխիթարյանի ու Օբամեյանգի պարը՝ ամսվա լավագույն դրվագների թվում

21:10   6 մայիսի, 2016

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն դրվագները: Տեսանյութում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պարը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած չորրորդ գոլից հետո:

Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արտակարգ փոխանցումից հետո գաբոնցի հարձակվողը 77-րդ րոպեին գրավել էր դարպասը եւ մոտեցել Մխիթարյանին, որի հետ գոլը տոնել էր պարով: Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ փոխարինման դուրս եկած Օբամեյանգը դուբլ էր ձեւակերպել մեկ րոպեում: Հենրիխը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 11 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։