Կլոպ vs Մարսելինյո

11:40   6 մայիսի, 2016

Անգլիական «Լիվերպուլի» ու իսպանական «Վիլյառեալի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները լավ չեն արտահայտվել միմյանց մասին:

Լիվերպուլում կայացած խաղում 0:3 հաշվով կրած պարտությունից հետո «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինյո Գարսիա Տորալը նշել էր հետեւյալը. «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն անցում էին թույլատրելիի սահմանը: Հենց իմ ֆուտբոլիստները ինչ-որ բան ստեղծում էին, անմիջապես հարվածներ էին ստանում ոտքերին: Կլոպն այնպիսին է, ինչպիսին որ կա: Նա լավ մարզիչ է, բայց ավելին ասել չեմ կարող: Չէի ցանկանա լինել նրա պես», փոխանցում է Goal.com-ը:

«Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի պատասխանը չի ուշացել. «Նույնիսկ մեկ վայրկյան չէի ցանկանա լինել այնպիսին, ինչպիսին Մարսելինյոն է»,- ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ լիվերպուլցիները դուրս են եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ խաղալու են մրցաշարի գործող գավաթակիր «Սեւիլիայի» հետ: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճելու է Չեմպիոնների լիգայի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։