Լրատվամիջոցների ֆուտբոլային մրցաշար. NEWS.am-ի թիմը եզրափակիչում է

09:35   6 մայիսի, 2016

NEWS.am-ի ֆուտբոլային թիմը դուրս եկավ Հայաստանի լրատվամիջոցների միջեւ անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում մեր թիմը 10:4 հաշվով հաղթեց «Չորրորդ իշխանությանը»: Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ «Ավետիս» հեռուստաընկերության թիմը, որը 4:3 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Mediamax.am-ի նկատմամբ:

Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան մայիսի 10-ին:

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ հովանավորը Viva Cell-MTC-ն է:

VivaCell-MTC-2016 Գավաթ, կիսաեզրափակիչ

NEWS.am - «Չորրորդ իշխանություն»՝ 10:4

Mediamax.am - «Ավետիս»՝ 3:4

Եզրափակիչ, մայիսի 10-ին

NEWS.am - «Ավետիս»՝ ժամը 19:00-ին

Երրորդ տեղի խաղ

Mediamax.am - «Չորրորդ իշխանություն»՝ 18:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։