Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ. Մեսին էր նշանակում մարզիչներին ու հրավիրում ֆուտբոլիստների

15:44   5 մայիսի, 2016

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալֆիո Բասիլեի օգնական Կարլոս Դիբոսը պատմել է, որ ազգային թիմում շատ հարցեր որոշվում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անմիջական մասնակցությամբ:

«Մի երկրում, որտեղ գերիշխում է չարությունը, եսասիությունն ու զայրույթը, մարդիկ իրենց կարծիքը հայտնում են անհասկանալի կերպով: Մեսին հավաքականում ինքն էր նշանակում մարզիչներին ու հրավիրում ֆուտբոլիստներին: Մենք արդեն գիտենք ամեն բան, եւ դա վատ է Արգենտինայի համար: Պատրաստվում ենք պարզություն փոխանցել այդ հարցին: Ես չեմ կարող հավատալ լրագրողներին ու այլ մարդկանց, որոնք ասում են, որ Դիեգո Սիմեոնեն գլխավորելու է Արգենտինայի հավաքականը: Դա տեղի չի ունենա, քանի որ Մեսին չի ցանկանում: Նրանք խելագարներ են»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը՝ հղում անելով La Red ռադիոկայանին:

Կարլոս Դիբոսը  եւ Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարեկամներ են: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։