Դի Մատեոյի ռեկորդը կրկնած Զիդան. Պետք է վայելել այս պահը

12:42   5 մայիսի, 2016

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

«Շատ ուրախ եմ ոչ այնքան ինձ համար, որքան՝ ֆուտբոլիստների, որոնք կատարեցին հրաշալի աշխատանք: Նրանք արժանի էին եզրափակիչ դուրս գալուն: Կիսաեզրափակիչում միշտ բարդ է լինում, բայց գլխավորն այն է, որ մենք եզրափակիչում ենք: Դժվար էր, սակայն մենք պատրաստ էինք դրան: Պետք է վայելել այս պահը, թեեւ մենք դեռ ոչինչ չենք արել: Գիտենք, որ Միլանում լինելու է բարդ եզրափակիչ, բայց այժմ մտածում ենք Իսպանիայի առաջնության առաջիկա խաղի մասին:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա խաղում էր այնպես, ինչպես միշտ: Մենք կռվում էինք ամբողջ թիմով, եւ հենց դա օգնեց դուրս գալ եզրափակիչ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Զինեդին Զիդանը պատմության երկրորդ մարզիչն է, որին հաջողվում է իր թիմին դուրս բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ աշխատանքը սկսելով մրցաշարի փլեյ-օֆֆից: Նախինում դա հաջողվել էր միայն Ռոբերտ Դի Մատեոյին, որը «Չելսիին» հասցրել էր չեմպիոնությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։