Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկնեց «Արսենալի» ռեկորդը, Նավասը՝ Կանիսարեսի

11:08   5 մայիսի, 2016

Մադրիդի «Ռեալը», մայիսի 4-ին նվազագույն հաշվով հաղթելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին», Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում 10-րդ խաղն է անցկացրել առանց բաց թողած գոլի, գրում է Marca-ն:

Այդ ցուցանիշով Արքայական ակումբը հավասարվել է Լոնդոնի «Արսենալին», որը 2005/2006 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում գոլ բաց չէր թողել 10 խաղերում:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում «Ռեալն» անցկացրած 12 հանդիպումներում գոլ է բաց թողել 2 խաղերում՝ Դոնեցկի «Շախտյորից» (4:3) եւ գերմանական «Վոլֆսբուրգից» (0:2):

Եթե Զինեդին Զիդանի թիմը մայիսի 28-ին Միլանում կայանալիք եզրափակիչում գոլ բաց չթողնի Մադրիդի «Աթլետիկոյից», կդառնա բացարձակ ռեկորդակիր:

«Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասն էլ 9-րդ «չոր» խաղն անցկացրեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում՝ կրկնելով Սանտյագո Կանիսարեսի ռեկորդը: Իսպանացի դարպասապահը «Վալենսիայի» կազմում գոլ բաց չէր թողել Չեմպիոնների լիգայի 2000/2001թթ. մրցաշարի 9 խաղերում: 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։