Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի». Առաջին խաղակեսից հետո

23:32   4 մայիսի, 2016

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Արքայական ակումբի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի արձանագրությամբ համարվեց Ֆերնանդոյի ինքնագոլ, թեեւ սկզբում գրանցվել էր Բեյլին (լրացված):

10-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրաբար փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին:

Առաջին խաղակեսի վերջնամասում խաղից դուրս վիճակի պատճառով չգրանցվեց Սերխիո Ռամոսի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Վերջին րոպեին էլ Ֆերնանդինյոյի հարվածից հետո «Ռեալին» գոլից փրկեց դարպասաձողը:

Հիշեցնենք, որ Անգլիայում կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (առաջին խաղակես)

Ֆերնանդո, 20, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։