Ռենատա Ռանյերի. Որդիս այժմ Անգլիայի թագավորն է

20:16   4 մայիսի, 2016

Որդիս այժմ Անգլիայի թագավորն է, բոլորից շնորհավորանքներ ենք ստանում, ասել է «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի մայր Ռենատան: «Լեսթերն» Պրեմյեր լիգայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել է առաջին տեղը:

«Ես արտասվեցի խաղից հետո: Ավելի ուշ որդիս կարողացավ զանգել ինձ եւ ընտանիքի մյուս անդամներին: Այդ երեկոն առանձնահատուկ էր: Բոլորը երջանիկ էին, այժմ կարող ենք հանգստանալ եւ վայելել պահը: Մենք չէինք կարող ենթադրել, որ այսպիսի բան կլինի, բայց Կլաուդիոն թիմում հավաքել է իսկական պրոֆեսիոնալների:

Կլաուդիոն նախկինում նվաճում էր տիտղոսներ, բայց զգացվում էր հարգանքի պակաս: Մեր ընտանիքում բոլորը «Ռոմայի» երկրպագուներ են: Ափսոս, որ «Ռոմայի» հետ չհաջողվեց: Բայց այժմ նա դարձավ Անգլիայի չեմպիոն»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:

Ռենատա Ռանյերին 96 տարեկան է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։