Կլաուդիո Ռանյերի. Մեզ պետք չեն սուպերաստղեր

15:10   4 մայիսի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է առաջիկա ծրագրերի մասին:

«Մեզ պետք չեն սուպերաստղեր: Ես ցանկանում եմ թիմի կազմն ուժեղացնել ոչ թե աստղերով, այլ՝ համապատասխանող ֆուտբոլիստներով: Մենք տիտղոս ենք նվաճել եւ կարող ենք ինչ-որ լավ բան անել ապագայում: Այժմյան խաղացողներին ես բացատրել եմ, որ եթե նրանք հեռանան, կարող է տեղի ունենալ ամեն բան: Ոմանք կարող են հայտնվել առաջատար ակումբներում ու մնալ պահեստայինների նստարանին, ինչը կազդի նրանց հետագա աճի վրա: Իսկ այստեղ նրանք արքաներ են: Թող այստեղ մնան եւ մեկ տարի, իսկ հետո տեղափոխվեն ինչ-որ տեղ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի չեմպիոն: 63-ամյա Ռանյերին չորրորդ մարզիչն է, որը տիտղոս է նվաճում Իսպանիայում, Իտալիայում ու Անգլիայում: Նախկինում դա հաջողվել էր միայն Ժոզե Մոուրինյոյին, Ռաֆայել Բենիտեսին ու Կարլո Անչելոտիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։