Հայաստանի Գավաթ. Եզրափակիչին ընդառաջ

12:10   4 մայիսի, 2016

«Բանանցն» եւ «Միկան» մայիսի 4-ին կվիճարկեն ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2015/2016 թթ. խաղարկության հաղթողի կոչումը:

«Միկան» Հայաստանի գավաթակիր դարձել է 6 անգամ (2000, 2001, 2003, 2005, 2006, 2011) եւ միայն մեկ անգամ է պարտվել եզրափակիչում: Դա տեղի ունեցավ նախորդ տարի, երբ «Փյունիկն» առավելության հասավ 3:1 հաշվով:

«Բանանցը» եւս 7 անգամ խաղացել է Հայաստանի Գավաթի եզրափակիչում, բայց նվաճել է 2 տիտղոս՝ 1992-ին ու 2007-ին:

Այս դիմակայությունն առանձնանում է նաեւ նրանով, որը Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներից միայն «Բանանցն» եւ «Միկան» ունեն արտասահմանցի մարզիչներ: «Միկան» գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Յուրանը, իսկ «Բանանցում» աշխատում է իսպանացի Տիտո Ռամալյոն:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է: Հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը։

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ չեն տեսնում այս խաղում: 2 թիմերի հաղթանակներն էլ ստացել է 2.4 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։