«Գոլդեն Սթեյտի» «քամբեքն» ու օրվա լավագույն դրվագները

12:34   4 մայիսի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչի երկրորդ խաղում «Գոլդեն Սթեյտը» առանց թիմի առաջատար Ստիվեն Կարիի տանը հաղթեց «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0: Ընդ որում՝ վերջին քառորդում «Պորտլենդը» ստացել էր 11 միավորի առավելություն, սակայն NBA-ի գործող չեմպիոնը կարողացավ հաղթանակ կորզել:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմպսոնը, որը վաստակեց 27 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Տորոնտո» – «Մայամի»՝ 96:102 (լրացուցիչ ժամանակում) (18:18, 25:23, 20:27, 27:22, 6:12)

Շարքի հաշիվը՝ 0:1

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 110:99 (21:34, 30:25, 25:28, 34:12)

Շարքի հաշիվը՝ 2:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։