Ինչպես Ջունեյթ Չակիրը 11 մետրանոց նվիրեց «Աթլետիկոյին» (ֆոտո)

09:07   4 մայիսի, 2016

Թուրք մրցավար Ջունեյթ Չակիրը կոպիտ սխալ է թույլ տվել Մյունխենի «Բավարիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: 84-րդ րոպեին «Բավարիայի» պաշտպան Խաբի Մարտինեսը սեփական տուգանայինից դուրս խախտեց կանոնները «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի հետ պայքարում, բայց Չակիրը սուլեց՝ ցույց տալով 11 մետրանոցի նշանակետը: Այնուամենայնիվ, արդարությունը վերականգնվել էր եւ Տորեսը չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» պատասխան խաղում հաղթել էր 2:1 հաշվով, սակայն լքել էր պայքարը: Մադրիդում անցկացված առաջին խաղում «Աթլետիկոն» առավելության էր հասել նվազագույն հաշվով եւ պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։