Ռանյերի. Չեմ կարծում, թե հաջորդ տարի կկարողանանք կրկնել այս նվաճումը

19:55   3 մայիսի, 2016

Անցած ամռանը նպատակ էր դրված առաջիկա 3-4 տարում ապահովել «Լեսթերի» մասնակցությունը Եվրոպայի լիգայում, այս մրցաշրջանը մեր նախագծից դուրս է, ասել է Անգլիայի նորընծա չեմպիոնների իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին։

«Չեմ կարծում, որ հաջորդ տարի մենք կկարողանանք կրկնել այս հաջողությունը, բայց ցանկանում ենք շարունակել մեր զարգացումը։ Նպատակը կլինի մնալ առաջին տասնյակում, լավ մրցելույթներ ունենալ եվրագավաթներում, Անգլիայի գավաթների խաղարկություններում եւ վստահ լինել, որ ամուր տեղ ունենք Պրեմյեր լիգայում։

Մենք չենք ցանկանում վաճառել մեր խաղացողներից որեւէ մեկին, սակայն չենք խոչընդոտի։ Մեզ հարկավոր չեն դժբախտ ֆուտբոլիստներ։ Ցանկանում ենք նաեւ ուժեղացնել կազմը, սակայն անհրաժեշտ են մեր մտածելակերպին համապատասխան խաղացողներ»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է telegraph-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լեսթերը» անհասանելի է դարձել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմի» համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։