Հայաստանը ոսկե եւ բրոնզե մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում

14:12   3 մայիսի, 2016

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի խուլ ու համրերի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ոսկե եւ բրոնզե մեդալներ։ Վանաձորցի Սենիկ Սերոբյանը (50կգ, մարզիչ՝ Գագիկ Սերոբյան) բացարձակ հաղթանակ է տարել թուրք ըմբիշ Սահլամ Սայֆուլահի եւ ռուս Ալեքսանդր Գրյումովի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ։ 13:4 հաշվով հաղթելով իրանցի Մոտջաբա Ասաբիդիջվանդին՝ Սերոբյանը գրավել է առաջին տեղը: Երիտասարդ մարզիկը իր հաղթանակը նվիրել է առաջնագծում կանգնած բոլոր հայ զինվորներին:

Սենիկ Սերոբյանը 2014-ին եւս դարձել էր աշխարհի երիտասարդների խուլ ու համրերի առաջնության հաղթող:

Արարատ Սարգսյանը (74կգ) պարտվել է իրանցի մարզիկին, որը դուրս եկավ եզրափակիչ: Սարգսյանը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով թուրք եւ ուկրաինացի ըմբիշներին, գրավել է երրորդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։