Կլաուդիո Ռանյերի. Ես հպարտանում եմ

10:38   3 մայիսի, 2016

Կենտրոնացվածությունը, ցանկությունն ու հաղթանակի ձգտումն այս չեմպիոնությունը դարձրին հնարավոր, հայտարարել է  ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, որը պատմական նվաճման հասնելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ես հպարտանում եմ: Երջանիկ եմ խաղացողների, ակումբի ղեկավարության, իմ մարզչական շտաբի եւ բոլոր երկրպագուների համար: Դա աներեւակայելի զգացում է: Երբ եկա «Լեսթեր», նման բանի մասին նույնիսկ չէի էլ երազում: Ես պրագմատիկ մարդ եմ: Ես միայն ձգտում էի հաղթել յուրաքանչյուր առանձին խաղում եւ ֆուտբոլիստներին օգնել առաջադիմել: Չէի մտածում, թե ինչի կարող է հանգեցնել այդ ամենը: Ֆուտբոլիստներն անցկացրին ֆանտաստիկ մրցաշրջան: Յուրաքանչյուրը կռվում էր մյուսի համար: Նրանք արժանի էին այս տիտղոսին»,- իտալացի 64-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։