Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

12:10   3 մայիսի, 2016

Rslsoapbox.com-ը ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը 10 բալային համակարգով 7.5 բալով է գնահատել Հյուսթոնի «Դինամոյի» դեմ MLS-ի խաղում:

Ամերիկյան կայքը 28-ամյա ֆուտբոլիստի խաղի մասին գրել է հետեւյալը. «Մովսիսյանը դրսեւորեց իր առաջընթացը՝ որպես թիմային խաղացող: Նա մրցակցի պաշտպաններին բազմիցս անհանգստացրեց իր արագացումներով, որոնցից մեկի արդյունքում խփեց հաղթական գոլ»:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը երկրորդ խաղակեսում խփել էր դաշտի տերերի հաղթական գոլը: Դա նրա երկրորդ գոլն էր MLS-ի ընթացիկ առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։