Գերմանական մամուլի գնահատականը Հենրիխ Մխիթարյանի խաղին

21:43   2 մայիսի, 2016

Գերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:

Kicker-ը 27-ամյա ֆուտբոլիստին տվել է 2 գնահատականը, որն ամենաբարձրն է դորտմունդյան թիմի կազմում: Նույն գնահատականն են ստացել Սվեն Բենդերը, Մատս Հումելսը, Սինձի Կագավան եւ Մարկո Ռոյսը:

Bild-ը հանդիպման լավագույն խաղացողներ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին եւ Սինձի Կագավային՝ երկուսին էլ տալով 1 գնահատականը:

Der Westen-ը եւս Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն խաղացող՝ 1.5 գնահատականով:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 5:1 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։