Արթուր Սարկիսովը՝ գոլի հեղինակ

20:42   2 մայիսի, 2016

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընդունել է Տոմսկի «Տոմին» եւ առավելության է հասել 3:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ խփելով իր երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման:

«Վոլգան» 46 միավորով 11-րդ տեղում է, «Տոմը» ունի 62 միավոր եւ երրորդ տեղում է, որը հնարավորություն է տալիս անցումային հանդիպում անցկացնել Պրեմյեր լիգայի ուղեգրի համար: 

Առաջնության ավարտին մնացել է չորս տուր:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 34-րդ տուր

«Վոլգա» - «Տոմ»՝ 3:2

Արթուր Սարկիսով, 34, Կոնստանտին Գարբուզ, 56, 66 - Անզոր Սանայա, 8, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։