Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

18:44   2 մայիսի, 2016

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, չորս հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա 47 փոխանցումներից նպատակին հասել է 83 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, մեկ անգամ խլել գնդակը, երկու անգամ կասեցրել մրցակցի գրոհը:

Մխիթարյանը մրցակիցների հետ պայքարում կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ կանոնները խախտել են մեկ անգամ:

Մխիթարյանը ստացել է 8.81 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 5:1 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։