«Լեսթեր Սիթին» չպարտվեց «Օլդ Տրաֆորդում»

18:55   1 մայիսի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց առաջատար «Լեսթեր Սիթիին»: Հոլանդացի Լուի վան Գալի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության: Արդեն 8-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարտիալը բացեց հանդիպմանը հաշիվը: 9 րոպե անց հյուրերը ջամայկացի պաշտպան Ուես Մորգանի դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրին հաշիվը:

Վերջնամասում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Լեսթերի» անգլիացի պաշտպան Դենիել Դրինքուոթերը, սակայն չեմպիոնական ֆավորիտը կարողացավ դիմակայել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշարմանը դարպասապահ Կասպեր Շմեյխելի հուսալի խաղի շնորհիվ եւ կորզել կարեւոր մեկ միավոր:

Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորությամբ «Լեսթերն» առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միավորով 5-րդ տեղում է: 

69 միավորով երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը» 36-րդ տուրի հանդիպումը կանցկացնի մայիսի 2-ին՝ հյուրընկալվելով «Չելսիին»: 

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:1

Անտոնի Մարտիալ, 8 - Ուես Մորգան, 17

Հեռացում՝ Դենիել Դրինքուոթեր («Լեսթեր»), 87, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։