Մխիթարյանի ու Օբամեյանգի պարը գոլից հետո (ֆոտո)

20:14   30 ապրիլի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած չորրորդ գնդակից հետո գոլը տոնել են պարով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արտակարգ փոխանցումից հետո գաբոնցի հարձակվողը գրավել է դարպասը եւ մոտեցել Մխիթարյանին, որի հետ պարել է:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ փոխարինման դուրս եկած Օբամեյանգը դուբլ էր ձեւակերպել մեկ րոպեում: Հենրիխը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 11 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։