Լողի Հայաստանի առաջնությունում գերազանցել են 1982 թվականի ռեկորդ

15:08   29 ապրիլի, 2016

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում անցկացվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը բաթերֆլայի 100 մետրում գրանցվել է Հայաստանի ռեկորդը, որի հեղինակը Գարիկ Բարսեղյանն է: Նա տարածությունը հաղթահարել է 59.64 վայրկյանում: 1982 թվականից այդ ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան), հայտնում է ՀԱՕկ-ի կայքը:

Երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթեւիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50 մետր թիկնալող), Լեւոն Խաչատրյանը, Ջուլիետա Գեւորգյանը (200 մետր համալիր լող), Արթուր Բարսեղյանը, Ջուլիետա Գեւորգյանը (100 մետր բաթերֆլայ):

Մրցումային առաջին օրը 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ էին դարձել Վահան Մխիթարյանը եւ Մոնիկա Վասիլյանը: 100 մետր բրաս ձեւում հաղթել էին Վանիկ Բարսեղյանը եւ Էլեն Եսայանը: 100 մետր թիկնալողում անգերազանցել էին Արթուր Անտոնյանը եւ Անի Պողոսյանը: 400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցել էին Արտաշես Ադամյանը եւ Մոնիկա Վասիլյանը: Նույն տարածության համալիր լողում Հայաստանի չեմպիոններ էին դարձել Լեւոն Խաչատրյանը եւ Նանե Վարդանյանը: 200 մետր բաթերֆլայում հաղթել էր Արթուր Բարսեղյանը, իսկ 4 x 50 մ ազատ ոճում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները:

Լողի Հայաստանի առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։