Կլիչկո. Հարյուրավոր բրիտանացիներ ինձ խնդրել են նոկաուտի ենթարկել Ֆյուրիին

12:58   29 ապրիլի, 2016

Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն խոսել է իրեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսներից զրկած բրիտանացի Թայսոն Ֆյուրի դեմ ռեւանշ մենամարտի մասին:

«Ֆյուրին չի համապատասխանում այդ կոչումներին: Դա պարզապես անհեթեթություն է: Նրա բերանից դուրս եկող հիմարությունները զարմացնում են: Նույնիսկ շատ բրիտանացիներ ցանկանում են նրա պարտությունը: Ես ներկա եմ եղել «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, եւ հարյուրավոր ֆանատներ ինձ խնդրեցին նոկաուտի ենթարկել նրան»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

Հիշեցնենք, որ Ֆյուրիի եւ Կլիչկոյի միջեւ ռեւանշ մենամարտը կկայանա հուլիսի 9-ին Մանչեսթերում: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում բրիտանացին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։