Եվրոպայի լիգա. Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի սարսափելի վնասվածքը

12:22   29 ապրիլի, 2016

Իսպանական «Սեւիլիայի» դանիացի կիսապաշտպան Միկաել Կրոն Դելին ծնկի լուրջ վնասվածք է ստացել Դոնեցկի «Շախտոյրի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակից Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին, իսկ 13 րոպե անց պատգարակով լքել է խաղադաշտը: Նա կվիրահատվի եւ, ամենայն հավանականությամբ, չի խաղա երկար ժամանակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։