Եվրոպայի լիգա. «Շախտյոր» - «Սեւիլիա»՝ 2:2, «Վիլյառեալ» - «Լիվերպուլ»՝ 1:0

00:57   29 ապրիլի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Անգլիական «Լիվերպուլն» Իսպանիայում հյուրընկալվեց «Վիլյառեալին»: Դաշտի տերերը հաղթանակ տարան ավելացված երկրորդ րոպեին Ադրիանի խփած գոլի շնորհիվ՝ 1:0:

Դրվագներից մեկու հույզերը չեն կարողացել զսպել երկու թիմերի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու Մարսելինո Գարսիան, որոնք վիճել են:

Եվրոպայի լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Սեւիլիան» Լվովում հանդիպեց Դոնեցկի «Շախտյորի» հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:2

Մարլոս, 23, Տարաս Ստեպանենկո, 35 - Վիտոլո, 6, Կեւին Գամեյրո, 82, 11մ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:0

Ադրիան, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։