Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. Առաջին խաղակեսերից հետո

23:51   28 ապրիլի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի են ունենում կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Անգլիական «Լիվերպուլն» Իսպանիայում հյուրընկալվել է «Վիլյառեալին»: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել:

Եվրոպայի լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Սեւիլիան» Լվովում մրցում է Դոնեցկի «Շախտյորի» հետ: Առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում է ուկրաինական թիմը:

Ընդմիջում է:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին խաղակես)

Մարլոս, 23, Տարաս Ստեպանենկո, 35 - Վիտոլո, 6

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:0 (առաջին խաղակես)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։