Norway Chess 2016. Լեւոն Արոնյան vs Նիլս Գրանդելիուս

09:41   20 ապրիլի, 2016

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարում ապրիլի 20-ին կանցկացվի երկրորդ տուրը, որում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, իսկ Գրանդելիուսը պարտվել էր ռուս Վլադիմիր Կրամնիկին:

Norway Chess 2016, երկրորդ տուր

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Լի Չաո (Չինաստան) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Պավել էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։