Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները վերադարձել են Թուրքիայի Սամսուն քաղաքից, որտեղ մասնկացում էին վարկանիշային մրցաշարի եւ նվաճեցին 4 օլիմպիական ուղեգիր:
Ապրիլի 18-ի գիշերը հավաքականը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում օլիմպիական ուղեգիր էին նվաճել մրցաշարի արծաթե մեդալակիրներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ Նարեկ Աբգարյանը (52 կգ) ու երրորդ տեղ գրաված Արամ Ավագյանը (56 կգ) Վլադիմիր Մարգարյանը (69կգ):
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։