Վիտալի Կլիչկո. Ոչ մի մենամարտ Մանուել Չարի հետ

20:45   26 հունիսի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում հանդես եկող Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտի վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չկա:

Մինչեւ այս գերմանական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ուկրաինացի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում, իսկ նրա մրցակիցը կլինի սիրիական ծագումով գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չարը: Վերջինս նույնիսկ հասցրել է հայտարարել, որ Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիր է ստորագրել:

«Իսկապես, տեղեկություն էր հայտնվել, որ իմ մենամարտը տեղի կունենա «Օլիմպիականում»: Նույնիսկ մրցակցի անունն էին նշել: Հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել: Երբ ես կոնկրետ տեղեկություն ունենամ, մենք անմիջապես կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարենք իմ հաջորդ մենամարտի վայրի մասին»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է Boxingnews.com.ua-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։