Պրանդելի. Եթե 30 հարված կատարենք` կհաղթենք

21:24   25 հունիսի, 2012

Մեր կիսաեզրափակիչում ֆավորիտը Գերմանիան է: Եթե մենք լավ պատրաստվենք այս խաղին, ապա կարող ենք գերմանացիների հետ պայքարել, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:  

«Մեզ հարկ կլինի պայքարել ամեն գնդակի համար, ինչը որոշ չափով կկանխորոշի մեկնարկային կազմը: Կփորձենք գերմանացիների խաղը մանրազնին վերլուծել: Իմ ֆուտբոլիստները նոր են սկսում հասկանալ, որ շատ բանի են ընդունակ: Եթե մենք ամեն խաղում 30 հարված կատարենք, ապա կհաղթենք: Անգլիայի հետ խաղում մենք գնդակին 68 տոկոս էինք տիրում. դա պետք է օգտագործել»,- Պրանդելիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։