«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:2

22:08   14 փետրվարի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտվեց 1:2 հաշվով: Հյուրերը հաշիվը բացեցին Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: Իհենաչոն հավասարեցրեց հաշիվը, սակայն վերջնամասում Էրիքսենը դարձյալ առաջ մղեց հյուրերին:

«Տոտենհեմը» 51 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լեսթերին» զիջում է 2 միավոր: 51 միավոր ունի նաեւ Լոնդոնի «Արսենալը»: «Մանչեսթեր Սիթին» 47 միավորով չորրորդն է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:2

Կելեչի Իհենաչո, 74 – Հարի Քեյն, 53, 11մ, Քրիստիան Էրիքսեն, 83

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 2:1

Թեո Ուոլքոթ, 70, Դենի Ուելբեք, 90+5 – Ջեյմի Վարդի, 45, 11մ

Հեռացում՝ Դենի Սիմփսոն, 54, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։