Թոմաս Տուխել. Հենրիխ Մխիթարյանի հարվածը հիանալի ստացվեց

02:00   14 փետրվարի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեկնաբանելով «Հանովերի» նկատմամբ հաղթանակը Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գեղեցիկ գոլին:

«Շատ դժվար էր այսօր: Մենք լավ էինք գործում մեկնարկային 15-20 րոպեներին, սակայն հետո խաղը բարդացավ: «Հանովերը» լավ էր պաշտպանվում: «Բարուսիան» կարող է խաղալ ավելի լավ: Դեռ աճելու տեղ ունենք:

Մխիթարյանը տպավորիչ կերպով եզրափակեց մեր հակագրոհը: Նա ստիպված էր ավելի ուշ որոշում կայացնել, բայց կատարեց հիանալի հարված: Շատ ուրախ ենք արդյունքի համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղի միակ գոլը Հենրիխ Մխիթարյանը խփել էր 57-րդ րոպեին՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։